ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Չունեն համարժեք աշոտյաններ

Չունեն համարժեք աշոտյաններ
15.11.2012 | 10:47

Իսկ ինձ «դզում ա», որ էսքան «մեղադրանքների», էսքան իբր թե կրթության հոգսը սրտներին ծանրացրածների, պատճառաբանությամբ, թե կրթության ոլորտը մի թողնիր մնա անտեր... (կարապներ, կարապներ), էսքան համառ, երբեմն էլ էթիկայի ու կոռեկտության սահմաններն անցնող պահանջատիրության բովում, Աշոտյան Արմենը մնում է ՖԲ-ի ֆանատ, ասել է` իր գործին...
Ականջդ մոտ բեր ասեմ` իրականում իր օպոնենտներին «չի դզում» ՀՀԿ այդ օպերատիվությունը` յուր «պրելեստներով» հանդերձ: Որովհետև ոչ ԲՀԿ-ն, ոչ ՀՅԴ-ն չունեն համարժեք «Աշոտյաններ» ՖԲ-ում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ